ՇՎՏՄ–ն կասեցնում է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տաղավարների աշխատանքը

Խանութներից շատերը չունեն ջերմաչափեր և դիմակների համար նախատեսված փակ աղբամաններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի որոշ տաղավարների աշխատանքը:

Ավինյանը խոսեց փոքր խմբերով հանգստացողներին տուգանելու մասին

Ինչպես նշում են տեսչական մարմին աշխատակիցները, մի շարք տաղավարներում չկան ջերմաստիճանի չափման մատյաններ և դիմակների համար նախատեսված աղբամաններ: Նրանք ուրբաթ ստուգումներ էին անցկացրել առևտրի կենտրոնում, մոտ 150 տնտեսվարող սուբյեկտներից 17–ի մոտ խախտումներ էին հայտնաբերվել:

Հիմնականում բացակայել էին մատյանները, փակ աղբամաններն ու ջերմաչափերը։  Ժամանակ էին տվել, որ մինչև այսօր վերացնեն խախտումները, բայց ոչ բոլորն են դա արել։

Հիմա դադարեցվում է 8 տաղավարի աշխատանքը, մյուսներն այս պահին չեն գործում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի շուրջ 70 աշխատակիցներ նամակ են գրել նրան՝ խնդրելով վերանայել վարձավճարի հարցը։

Նշենք, որ «Առինջ մոլ» խոշոր առևտրի կենտրոնը, որը գտնվում է Երևանից ոչ հեռու, Կոտայքի մարզի Առինջ համայնքում, բացվել է 2015 թվականի սկզբին:

Ո՞վ է ստում. «Առինջ մոլի» ղեկավարությունը հերքում է վարձավճարի բարձրացումը