ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. Ryanair ավիաընկերության` Կրակովից Դուբին ուղևորվող Boeing 737 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Լոնդոնում, երբ զուգարանում գրություն է հայտնաբերվել այն մասին, որ ինքնաթիռում ռումբ կա։ Տեղեկությունը հայտնում է Daily Mirror-ը։
Հաղորդագրությունը կարդալուց հետո որոշվել է վայրէջք կատարել Բրիտանիայի մայրաքաղաքում։ Օդ բարձրացած Typhoon կործանիչների ուղեկցությամբ ինքնաթիռը հասել է «Սթանսթենդ» օդանավակայան։
Ավիաաղետ Կանադայում. ՌՕՈւ–ի ինքնաթիռի կործանման կադրերը հայտնվել են համացանցում
Ոստիկանությունը դիմավորել է ինքնաթիռը, ստուգում անցկացրել, ուղևորները տարհանվել են։ Ինքնաթիռում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 47 և 26 տարեկան անձինք։
Sukhoi Superjet 100 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում