Հաղթանակն ավելի մոտ է. Մաշա Մնջոյանը հասավ ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլ

Հայ երգչուհին իր հզոր ու գեղեցիկ ձայնով կրկին գերեց երաժշտական նախագծի ժյուրիին ու անցավ հաջորդ փուլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում երգեց հանրահայտ երգչուհի Թինա Արենայի «Chains» ստեղծագործությունն ու անցավ նախածի կիսաեզրափակիչ փուլ:

Նախորդ փուլում նաև առիթն օգտագործել էր մայրենի լեզվով՝ հայերեն երգելու համար։

Հիշեցնենք՝ Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։

Կրքոտ լուսանկար Մարիաննայից. Իվետա Մուկուչյանի քույրը ցուցադրել է հատուկ դաջվածքը

«Մենամարտի» փուլում հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ երգչուհի Էլլա Մոներիի հետ։

Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։ Ժյուրիի անդամները հիացան աղջիկների կատարմամբ. հանդիսատեսն ու ժյուրին բավականին երկար հոտնկայս ծափահարեցին նրանց։

Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց։ Ու չնայած Մաշայի հիանալի կատարմանը՝ նա ընտրեց Էլլային։ Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։

Հիշեցնենք, որ 2013 թվականին Մաշան դարձավ «Հայաստանի ձայնը» հեռուստատեսային նախագծի հաղթող։ Իսկ դրանից մեկ տարի առաջ Մոսկվայում «Նոր ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ էր հասել։

Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը

Այժմ Մաշան սովորում է Ավստրալիայում։ Նա առաջին անգամ այդ երկիր է այցելել 2014 թ․-ին հայ երգիչների խմբի հետ։

Երգչուհին ծնվել է 1995 թ-ին Գյումրիում։ 2017-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Մաշան բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների դափնեկիր է։