ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին

Ռազմաքաղաքական բլոկը կոչ է անում «անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարման պատճառով ու կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը։ Տեղեկությունը նշված է Կազմակերպության հայտարարության մեջ։

ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան

«Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում», - նշված է հայտարարության մեջ։

Նշված է, որ «ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների խնդրի կարգավորմանը, այդ պետություններից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ է։ Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ձեռք բերած պայմանավորվածությունները՝ հրադադարի մասին, խախտվում են»։

Հայտարարության մեջ նշված է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին բացառապես խաղաղ ճանապարհներով հասնել կոնֆլիկտային իրավիճակների կարգավորմանը ու զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ էսկալացիայից խուսափելու համար։

Սու-30-ներն օդ են բարձրացել, բայց Ադրբեջանի գործողությունների հետ կապ չունեն. ՀՀ ՊՆ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Բաքուն հաստատեց` գեներալն ու գնդապետը սպանվել են

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

Հակառակորդն այժմ էլ թիրախավորել է Բերդ քաղաքը. ՊՆ

Այսօր առավոտյան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմի կրակով կասեցվել է։