Հակառակորդն այժմ էլ թիրախավորել է Բերդ քաղաքը. ՊՆ

Ադրբեջանական զինված ուժերը կրակում են սահմանամերձ Բերդի վրա։ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ տուժածներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հակառակորդն այժմ էլ թիրախավորել է Բերդ քաղաքը։

«Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»,-Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ի՞նչ է կատարվել գիշերը հայ–ադրբեջանական սահմանին. ՊՆ–ն խոստանում է տեսանյութ հրապարակել

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

Գյուղերի հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է. Նաղդալյան

Այսօր առավոտյան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը