Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող գործողություններն ուղեկցվում են նաև ինտենսիվ կիբեռգրոհներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել։ www.primeminister.am–ն արդեն որոշ ժամանակ է` չի բացվում։ Վարչապետի մամուլի ծառայությունից մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Հայաստանի կառավարության էջը նույնպես չի բացվում։

Չի բացառվում, որ դա կապված է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կտրուկ սրման հետ, քանի որ ոչ պակաս կատաղի պայքար է ընթանում նաև կիբեռտարածքում։

Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը

Մասնավորապես երեկ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատերերի ֆեյսբուքյան հաշիվները։

Հայերի կոտրած էջերն են կիրառում․ ինչպես են սուտ լուրերը տարածվում համացանցում