Բժիշկը թվարկել է այն մթերքները, որոնք կարող են անաֆիլակտիկ շոկ առաջացնել

Մեր սիրելի մթերքները երբեմն կարող են մահացու վտանգավոր լինել։ Հաճախ մարդիկ անգամ չգիտեն՝ իրենց օրգանիզմն ինչպես կարձագանքի այս կամ այն մթերքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Անաֆիլակտիկ շոկ (սուր ալերգիկ ռեակցիա) առաջացնող ամենավտանգավոր մթերքներից են գետնանուշը, շոկոլադը, ծովախեցգետինը և այլն։ Այդ մասին «Вечерняя Москва» թերթի հետ զրույցում ասել է բժիշկ Լեոնիդ Զվոնկովը։

«Ամենաուժեղ ալերգեններն են գետնանուշը, շոկոլադը, ծովախեցգետինը, ձկան և կաթնային սպիտակուցը, կենցաղային քիմիան, օծանելիքն ու բուրավետ հավելումները»,- ասել է նա։

Բժշկի խոսքով, մարդիկ հաճախ չեն էլ կասկածում այդ մթերքների նկատմամբ հնարավոր զգայունության մասին, ինչը թույլ չի տալիս նախապես զերծ մնալ հավանական վտանգից։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում

Մասնագետը նշել է, որ գոյություն ունի հատուկ սարք՝ ավտոներարկիչ, այն լցված է ադրենալինով, որը վայրկենական վերացնում է անաֆիլակտիկ ռեակցիան և կարող է փրկել մարդուն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հուլիսի 11-ին հարսանեկան խնջույքի ժամանակ մահացել է 25-ամյա հարսնացուն։ Մահվան պատճառ է դարձել ընկդեղենից առաջացած անաֆիլակտիկ շոկը։