ՌԱԴԻՈ

Բացասական եզրակացության դեպքում չեն վճարվի. Վանաձորում գոհ չեն ասֆալտապատման աշխատանքներից

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ճանապարհաշինարարության անորակ աշխատանքներին: 
Sputnik
Բացասական եզրակացության դեպքում չեն վճարվի. Վանաձորում գոհ չեն ասֆալտապատման աշխատանքներից

Վանաձորում դժգոհ են ճանապարհաշինարարության աշխատանքների ընթացքից: Խոսքը ոչ այնքան իրականացվող աշխատանքների որակի մասին է, որքան դրանց ձգձգման: Ընկերությունը խոստացել է դրանք ավարտել մինչև օգոստոսի 1-ը, իսկ մարզպետարանն ու համայնքապետարանը կարող են գնահատականներ տալ աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փոխանցմամբ՝ ինքը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շրջել են և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Կնորոգվի 500 կմ ճանապարհ. Նոր Գեղիում և Արամուսում ասֆալտի նոր գործարաններ են բացվել

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Լոռու մարզպետը դիմել է դատախազություն՝ երկու լաբորատորիաներից ներկայացրած եզրակացության առթիվ, Ասլանյանը նշեց, որ դեռ անցած տարվանից ճանապարհաշինարարական կազմակերպության աշխատանքների որակի վերաբերյալ լաբորատորիաներից մեկը ներկայացրել էր դրական եզրակացության, մինչդեռ ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքում դրական եզրակացության է արժանացել փողոցներից մեկը, մյուս երեքի վերաբերյալ առկա է բացասական եզրակացություն:

«Լոռու Մարզպետը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ մի տեղից ստացվել է դրական, իսկ մյուս տեղից՝ բացասական եզրակացություն: Ի դեպ, մեզ անցյալ տարվա վերջին ներկայացրել էին 4-5 փողոցի վերաբերյալ եզրակացություն, մենք կրկնակի եզրակացությամբ վճարել ենք միայն մեկ փողոցի համար, որի առթիվ երկու լաբորատորիաներն էլ տվել են դրական եզրակացություն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վանաձորի համայնքապետը: 

Ի՞նչ վիճակում է Վանաձորից Վրաստանի սահման տանող ճանապարհը

Ասլանյանի տեղեկացմամբ՝ իրենք իրականացնում են աշխատանքների կազմակերպման վերահսկողություն, իսկ աշխատանքներն, ըստ նրա, ընթացել են ոչ թե թերություններով, այլ կազմակերպության կողմից եղել են բացթողումներ, որոնք արձանագրված են և առնչվում են ժամկետներին, աշխատանքների կազմակերպման ինտենսիվությանը: Սակայն, երբ համայնքապետարանը սկսել է խզման գործընթաց, կազմակերպությունը խոստացել է 4-5 օրում մոտ 5-6 հազար քառակուսի մետր տարածքի աշխատանքներին տեմպ հաղորդել: 

Հիսունի փոխարեն 240 տոննա է արտադրում. Պապիկյանը ասֆալտի գործարաններ է այցելել

«Ընդամենը մնում էր երեք փողոց և մեկ կիսատ փողոց, որպեսզի ամբողջությամբ ասֆալտապատվեին: Ըստ այդմ՝ աշխատանքների ընդունման կարգը կորոշվի լաբորատոր փորձաքնության դրական եզրակացության պարագայում, իսկ բացասական եզրակացության դեպքում ճանապարհաշինարակական աշխատանքները չեն վճարվի»,- ասաց նա:

Ազատության հրապարակը կբարեկարգվի. քաղաքապետարանն առաջարկում է ասֆալտը հանել ու սալիկապատել

Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Վանաձորում «Մ. Բուատ» ճանապարհաշինարարական ընկերությունը ստիպված կլինի անցած տարի հիմնանորոգած փողոցներից մեկը նորից ասֆալտապատել, քանի որ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ կատարված աշխատանքը չի ընդունվել պատվիրատուի կողմից. լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ ասֆալտն անորակ է: