Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի գործընկերոջը ներկայացրել է սահմանին տիրող վիճակը

ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույցի միջոցով մանրամասներ է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն հայտնում է, որ այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։

«ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

Մնացականյանն ընդգծել  է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների անթույլատրելիությունը։

Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նույնպես հայտարարությամբ էր հանդես եկել` դատապարտելով Ադրբեջանի ԶՈւ–ի գործողությունները և դրանք դադարեցնելու կոչ անելով։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։