Տներն ու նկուղները ջուր է լցվել․ 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո

Գյումրիում ավելի քան 1 ժամ տևած հորդառատ անձրևի պատճառով շարունակում է կաթվածահար մնալ երթևեկությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության բրիգադները չեն հասցնում արձագանքել հորդառատ անձրևից հետո արվող կանչերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրել են մարզային վարչությունից։

Տներն ու նկուղները ջուր է լցվել․ 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո

«Կանչերը շատ-շատ են ու դեռ զանգերը չեն դադարում, արդեն տարաբնույթ 125 կանչ ենք ունեցել՝ տների նկուղների, տնակների ջրով ծածկվելուց մինչև մեքենաների ջրում հայտնվելը»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ալեքսան Գյոզալյանը: Հարյուրից ավելի կանչ գրանցվել է նաև Գյումրու համայնքապետարանում:

Տներն ու նկուղները ջուր է լցվել․ 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո

Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկից տեղեկացնում են, որ ահազանգերը հիմնականում շենքերի նկուղներում ու տներում լցված ջրին է վերաբերում: Բացի Գյումրիից հորդառատ անձրևից ու կարկուտից տուժել են նաև մարզի այլ համայնքներ:

Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ

Գյումրու քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ, ինչն էլ նման խնդիրներ է առաջացրել: Նրա խոսքով՝ առկա խնդիրների վերացման համար կոմունալ ծառայությունն այս պահին ամբողջ կազմով և ունեցած տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Երևանյան խճուղի, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մի շարք համայքներում այսօր հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել։ Այն կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: 16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:

Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։