Նախագահը հյուրընկալել է Հայաստանին օգնելու եկած իտալացի բուժաշխատողներին. լուսանկարներ

Արմեն Սարգսյանը բոլոր բուժաշխատողներին հրավիրել է համավարակի հաղթահարումից հետո կրկին այցելել Հայաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որոնք ժամանել են հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը հյուրընկալել է Հայաստանին օգնելու եկած իտալացի բուժաշխատողներին. լուսանկարներ

Սարգսյանը նշել է, որ շատ ավելի հաճելի կլիներ նրանց հյուրընկալել ոչ թե համավարակի պայմաններում, այլ Հայաստանը տեսնելու ու բացահայտելու նպատակով այցի շրջանակում:

Նախագահը հյուրընկալել է Հայաստանին օգնելու եկած իտալացի բուժաշխատողներին. լուսանկարներ

«Բայց հիմա աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակին դեմ հանդիման, մեր երկու երկրները լուրջ փորձությունների միջով են անցել և անցնում: Դուք այստեղ եք՝ մեզ օգնելու։ Սա ցույց է տալիս, որ մենք ոչ միայն դժվարին օրերի ընկերներ ենք, այլև, որ երկու հինավուրց ժողովուրդների՝ հազարամյակներով շարունակվող բարեկամությունը հարատև է»,–ասել է նախագահը
Նա բոլոր բուժաշխատողներին հրավիրել է համավարակի հաղթահարումից հետո կրկին այցելել Հայաստան:

Հանդիպմանը ներկա` Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն նշել է, որ իտալացի բուժաշխատողների՝ համավարակի դեմ պայքարի փորձն օգտակար կլինի հայ գործընկերների ու բարեկամ հայ ժողովրդի համար:

Նախագահը հյուրընկալել է Հայաստանին օգնելու եկած իտալացի բուժաշխատողներին. լուսանկարներ

«Համավարակը մեզ սովորեցրեց, որ ոչ թե փոխկապակցվածությունն է կարևոր, այլ միասնականությունը»,-նշել է դեսպանը:

Հիշեցնենք` այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելություն է գալիս Հայաստան։

Բացի այդ, հունիսի 19–ին Հայաստան էր ժամանել լիտվացի բժիշկների և մասնագետների թիմը, նրանք իրենց հետ բերել էին 1,5 տոննա բուժսարքավորումներ ու պարագաներ։ Արդեն իսկ Հայաստան են ժամանել ֆրանսիացի մասնագետներ։

Որոշ բժիշկներ Հայաստան են եկել սեփական նախաձեռնությամբ և ոչ թե ԱԳՆ-ի հրավերով. Ադոնց

Ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանեն ավելի քան 50 բժիշկներ: Մարդասիրական օգնություն է ուղարկվել նաև Լեհաստանից և Սերբիայից։