Կորոնավիրուսով վարակված դիմորդներին ևս մեկ հնարավորություն կտրվի

Չնայած ընդունելության քննությունները նախատեսված էր անցկացնել մեկ փուլով, սակայն Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում դիմորդներին ուրախացնող լուր հայտնեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված դիմորդներին կտրվի ընդունելության քննություններին մասնակցելու ևս մեկ հնարավորություն։

Մուտքը` առանց ջերմության. ինչպես Երևանում անցավ միասնական քննությունների առաջին օրը

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ցուցում է տրված, որպեսզի հնարավորություն տրվի կորոնավիրուսով վարակված դիմորդներին ընդունելության քննություններին մասնակցելու։ Պետք է հասկանալ այդ անձանց քանակը, որպեսզի կազմակերպվի այդ գործընթացը»,–ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ այս տարի, կորոնավիրուսային իրավիճակով պամանավորված, քննություններն անցկացվեցին մեկ փուլով։ Սակայն, փաստորեն, կորոնավիրուսով վարակված դիմորդներին ևս մեկ հնարավորություն կտրվի։

Դիմորդները կարող են հատել վրաց-հայկական սահմանը. ինքնամեկուսացման պայմանը չի գործի

Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկեցին հուլիսի 2–ին և ավարտվեցին հուլիսի 8-ին։ Դիմորդները միայն մեկ քննություն հանձնեցին բուհ ընդունվելու համար։

Մինչև քննության մեկնարկը բոլորը ջերմաչափվում  էին, դիմորդներին տրամադրվում էր դիմակ, ձեռնոց և գրիչ։

Ջերմություն ունեցող դիմորդները քննությանը չեն մասնակցի․ Արայիկ Հարությունյան