Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով արդեն իսկ նշանակվել է Արմեն Հարությունյանին փոխարինող տեղակալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի -  Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը։ Այն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից:

Այսօր հանրության ակնկալիքները դատախազությունից մեծ են, քան երբևէ. Փաշինյանը շնորհավորել է

ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Հուլիսի 10–ին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից սեփական դիմումով ազատվեց Արմեն Հարությունյանը` կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Արմեն Ալբերտի Աֆանդյանը ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքում: 1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1997 - 1998թ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում:
Դատախազության համակարգում սկսել է աշխատել 2007թ.-ից՝ նախ որպես Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննիչ, ապա նույն դատախազության դատախազ, այնուհետեւ դատախազության ավագ դատախազ: Զբաղեցրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը:

2019թ․սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: 

Ըմբշամարտի ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի եւ Հայաստանի Հանրապետության առաջնության հաղթող է:
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր: