ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում չհավատալ հայկական կողմում 37 զոհ ունենալու մասին լուրերին, որոնք իբր տարածում են հայ օգտատերերը։ Մարտիրոսյանը Facebook սոցցանցի իր էջում ներկայացրել է նման գրառումներից մեկը և շեշտել, որ դա ապատեղեկատվություն է։
«Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է։ Մարդը այս պահին փորձում է վերականգնել հաշիվը։ Իսկ իր տեղը գրողը, բնականաբար, ադրբեջանցի է։ Մի հավատացեք նման բաների»,– գրել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։
Ովքե՞ր են ներգրավված հայ–ադրբեջանական սահմանին ծավալված գործողություններում
Պաշտոնական տվյալներով` ադրբեջանական կողմը չորս զոհ ունի։ Հայկական կողմը, բարեբախտաբար, կորուստներ չի կրել։
Դավիթ Տոնոյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին