Ադրբեջանցիները հրետակոծում են հայկական դիրքերը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՀՀ ԱԳՆ–ն Տավուշում հրադադարի խախտումների հետ կապված հայտարարություն է արել

«ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,–գրել է Ստեփայնանը։

Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Կրակոցները պարբերաբար և տարբեր ինտենսիվությամբ շարունակվում էին անգամ գիշերը։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել և չեզոքացվել են։

Տոնոյանը զգուշացրել է` ինչ կլինի, եթե հակառակորդը չդադարեցնի կրակը