ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ-ի խորհուրդը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի թեմայով նիստ կգումարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Պաշտոնական Երևանը հույս ունի, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կհայտնի իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային միջադեպի հետ կապված։ Տեղեկությունը «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է․ ինչու

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը զրուցել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկություն էր տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին։

Տողանյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը պարտավոր է արձագանքել, քանի որ «խոսքը փաստացի ՀԱՊԿ անդամ երկրի վրա գործած հարձակման մասին է, այն հատվածի, որը ոչ մի կապ չունի հակամարտության հետ»։ Նա հույս  է հայտնել, որ Կազմակերպության մշտական խորհուրդը այս թեմայի շուրջ նիստ կգումարի։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Արարատ Միրզոյանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերը։

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանականը` չորս զոհ։

Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը