Բրենդային պատերազմ. Վաշինգտոնը որոշել է իսկապես պատժել Եվրոպային

ԱՄՆ-Եվրոպա հակամարտության մեջ են ներքաշվել Louis Vuitton, Hermes, Christian Dior, Gucci և այլ բրենդերը։ ԱՄՆ-ն որոշել է պատժել ԵՄ-ին ամերիկյան կորպորացիաների՝ Google-ի, Facebook-ի և Amazon-ի վրա հարձակումների համար, որոնք հայտնվել են եվրոպացի հարկատուների թիրախում:
Sputnik

Իվան Դանիլով

Չնայած Դոնալդ Թրամփի վարչակազմի և ամերիկյան IT հսկաների(Facebook, Google,Amazon) միջև ոչ բարիդրացիական հարաբերություններին, ԱՄՆ նախագահը, պարզվում է՝ պատրաստ է զոհաբերել ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերություններում անդրատլանտյան համերաշխության և բարի կամքի մնացորդները՝ ամերիկյան կորպորացիաների եկամուտները եվրոպական հարկահավաքներից պաշտպանելու համար։

ԱՄՆ-ի ու Եվրոպայի հրթիռային դավադրությունը․ ի՞նչ են պարզել գերմանացի լրագրողները

Արդեն տարիներ շարունակ հասունացող հակամարտությունն այժմ հասել է միլիարդավոր դոլարների ցավոտ ֆինանսական հարվածներին. Եվրամիությունն ուզում է «ճնշել» ամերիկյան կորպորացիաներին, որոնք տասնամյակներով աշխատել են ԵՄ-ում՝ առանց հարկեր վճարելու, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է Եվրոպական միությանը պատժել նվազագույն ֆիսկալ ինքնիշխանություն ձեռք բերելու փորձի համար։

Պետք է ըստ արժանվույն գնահատել Թրամփի թիմին․ նրանց վրեժը շատ դիպուկ է ստացվել այն առումով, որ նույնականացվել է եվրոպացիների՝ դեպի ազատություն ցատկի կոնկրետ հեղինակը և այն «լկտին», որը համարձակվել է առաջ քաշել այն գաղափարը, որ «ԱՄՆ-ի եվրոպական գաղութներում» գործող ամերիկյան ՏՏ բիզնեսները պետք է հարկեր վճարեն․ այդ նույնականացմանը հետևեցին Ամերիկայի պատասխան քայլերը։

Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը

«Google, Facebook և Amazon կորպորացիաների հարկման» հեղինակն ու ոգեշնչողը Ֆրանսիայի նախագահ և Եվրոպայի՝ իբրև համաշխարհային բևեռի վերականգնման մասին խոսելու մեծ սիրահար Էմանուել Մակրոնն է և, համապատասխանաբար, Սպիտակ տան «ձեռքի տակ ընկած» ընկերությունների ցանկը կազմվել է Ելիսեյան պալատին առավելագույն անհարմարություններ պատճառելու հաշվարկով։

Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնում է․ «Ֆրանսիական լյուքս ընկերությունների (ոլորտում աշխատող՝ ծնթ․ հեղ․) բաժնետոմսերի գինն ընկել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ կարող է այդ կատեգորիայի որոշ ապրանքների համար բարձր տարիֆներ սահմանել։

Նոր սակագների համաձայն, որոնք կարող են սկսել գործել հունվարի վերջից, ԱՄՆ-ի Առևտրային ներկայացուցչությունը (Արտաքին առևտրական հարաբերությունների Դաշնային գործակալությունը) կարող է գանձել մինչև 100%՝ Ֆրանսիայից նմանատիպ ապրանքների ներկրման համար։ Նոր սակագնով հարկվող ներմուծման ենթադրվող գումարը կազմում է 2,4 միլիարդ դոլար։ Ֆրանսիական բաժնետոմսերի անկումը հարվածել է այն ընկերություններին, որոնք հանդիսանում են Louis Vuitton, Hennessy, Hermes, Christian Dior, Gucci, Yves Saint Laurent և Balenciaga ապրանքանիշերի սեփականատերերը։

«Հարյուր տոկոսը բավական շատ է»,-ամերիկյան The Wall Street Journal ամսագրին ասել է Chanel նորաձևության տան նախագահ Բրունո Պավլովսկին։ «Դա սակագին չէ։ Հարյուր տոկոսը տուգանք է»,- ավելացրել է նա։

Պետք է նշել, որ ամերիկացի պաշտոնյաներն առաջարկում են իրադարձությունների իրենց տարբերակը և պնդում, որ իրականում ամեն ինչում Մակրոնն է մեղավոր, որն, իբր, ուզում է Եվրամիությունում խտրական վերաբերմունք ցուցաբերել հենց ամերիկյան ընկերությունների նկատմամբ։ Այդ մեղադրանքին որոշակի կասկածամտությամբ են վերաբերվում անգամ ավանդաբար հայրենասիրական տրամադրություններ ունեցող ամերիկյան ԶԼՄ-ները։

«Միացյալ Նահանգները կարծում է, թե ֆրանսիական հարկային համակարգն անարդարացիորեն ուղղված է հենց ամերիկյան խոշոր ինտերնետային ընկերությունների դեմ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը և Amazon-ը։ Այնուամենայնիվ այլ երկրները ևս ձգտում են իրենց շուկաներում միլիարդավոր դոլարներ աշխատող ընկերություններից եկամուտներ ստանալու տարբերակներ գտնել»,-հայտնում է Politico պարբերականը։

ԱՄՆ-ն ուզում է Ռուսաստանին և Չինաստանին պատժել սիրիացիներին «սովամահ» անելու փորձի համար

Թրամփի կողմից վրեժխնդրության նման գործիքի կիրառումը, ըստ երևույթին, կապված է նրա հետ, որ «ֆրանսիական լյուքսը» մի տեսակ հուսալիության կղզյակ ու խաղաղ նավահանգիստ էր ներդրողների համար, որոնք ենթադրում էին, որ միայն հարուստ սպառողի հետ աշխատող ֆրանսիական ընկերությունները կատարելապես պաշտպանված են ինչպես կորոնավիրուսի համավարակից, այնպես էլ առևտրային պատերազմների վտանգներից։
Խորը տնտեսական ճգնաժամի սև ֆոնին, որում Ֆրանսիան հայտնվել է համաճարակի դեմ պայքարի միջոցառումների պատճառով, լյուքս ընկերությունները լույսի շող և հույսի աղբյուր էին։ Դրանք նաև խորհրդանշում էին, որ երկիրը, որը ավանդական արդյունաբերության հարցում չի կարող մրցել Գերմանիայի կամ Չինաստանի հետ, այնուամենայնիվ, որոշակի մրցակցային առավելություններ ունի միջազգային ասպարեզում։

Այս խորհրդանիշը ոտնահարելը, նշված ընկերություններին փաստացի զրկելով ամերիկյան շուկայի հասանելիությունից, լավ միտք է, եթե խնդիրը Ֆրանսիայի նախագահի վարչակազմին վախեցնելը և ընդհանուր առմամբ եվրոպական հարկային քաղաքականության վրա ազդելն է։

Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից

Ֆրանսիացիները կարող են սկզբունքորեն գործել և հարկեր սահմանել ամերիկյան ընկերությունների համար (գոնե ազգային մակարդակով), իսկ ահա կուզե՞ն արդյոք, օրինակ, գերմանացի պաշտոնյաները աջակցել նմանատիպ համաեվրոպական հարկ մտցնելուն, ի պատասխան ստանալով «100 տոկոս սակագին», օրինակ, գերմանական ավտոմեքենաների արտահանման համար՝ մեծ հարց է։
Մյուս կողմից՝ այս դեպքում խոսքը նեղ տնտեսական հակամարտության մասին չէ։ Սա բանավեճ է եվրոպացի քաղաքական գործիչների կարգավիճակի մասին։ Այս կամ այն տարածքին փաստացի պատկանելիությունը ցույց տվող որոշիչ գործոն է հանդիսանում այն հարցը, թե ում են հարկ վճարում տեղական գործարարները։

Նա, ով իրավունք ունի այդ հարկերը սահմանել և հավաքել, ինքն էլ հանդիսանում է տվյալ տարածքի փաստացի տերը։ Պատմության մեջ դեպքեր կան, երբ որոշ արտասահմանցի վաճառականներ կամ ձեռներեցներ որոշակի երկրում առանց հարկային պարտավորությունների վաճառքի կամ ծառայությունների մատուցման իրավունք են ստացել, բայց դա եղել է միայն այն դեպքերում, երբ նրանք նախապես տանուլ են տվել պատերազմը կամ ռազմական ուժ գործադրելու սպառնալիքի տակ ինչ-որ ստորացուցիչ պայմաններով կապիտուլյացիա են ստորագրել։

Համապատասխանաբար, երբ ամերիկյան ընկերությունները դառնում են պայմանական Ֆրանսիայի առցանց գովազդի և ինտերնետ-առևտրի շուկայում գերիշխող դերակատարներ, միլիարդավոր եվրոներ են ստանում ֆրանսիական ընկերություններից (միաժամանակ հնարավորություն ունենալով «սպանել» ցանկացած ֆրանսիական բիզնես՝ պարզապես զրկելով նրան համացանցում արդյունավետ գովազդելու կամ վաճառելու հնարավորությունից), ընդ որում՝ ֆրանսիական բյուջեն տվյալ իրավիճակում չի կարող ոչ մի կոպեկ ստանալ, դա նշանակում է, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի գաղութն է կամ առնվազն՝ Ֆրանսիան լիարժեք տնտեսական ինքնիշխանություն չունի:

Քիմ Քարդաշյանի ամուսնու թողարկած բրենդային կոշիկը ռուսական մաֆիայի գլխին փորձանք է դարձել

Եվ խղճուկ՝ երեք տոկոս հարկ սահմանելու որոշումը ոչ այնքան բյուջեն լցնելու ցանկություն է, որքան՝ անկախությունը վերականգնելու փորձ։

Հատկանշական է, որ Ֆրանսիային պատժելու ուղղությամբ Թրամփի վարչակազմի գործողություններին կողմ են արտահայտվել ԱՄՆ-ի ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, և դա շատ լավ նորություն է Ռուսաստանի համար, հատկապես՝ եթե հանկարծ ֆրանսիացի քաղաքական գործիչների մոտ հանկարծակի սեփական արժանապատվության զգացում ի հայտ գա։

Ծայրահեղ դեպքում, ի պատասխան նախորդ սպառնալիքների, Ֆրանսիայի և անգամ Գերմանիայի իշխանությունների ներկայացուցիչները ավելի հեռուն գնալու և անկախ տնտեսական քաղաքականություն վարելու իրենց իրավունքը պաշտպանելու պատրաստակամություն էին ցուցաբերել։

Եթե իրավիճակն այսուհետ ևս շարունակի զարգանալ նույն սցենարով, ապա անկախ նրանից, թե աշնանը ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, Վաշինգտոն-Փարիզ և Վաշինգտոն-Բեռլին հարաբերությունները կշարունակեն վատանալ։

Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը

Զվարճալի կլինի, եթե արդեն ոչ հեռու ապագայում ամերիկացի սպառողը Chanel օծանելիքին կամ Hermes պայուսակին կարողանա հասնել միայն մաքսանենգությամբ, իսկ եվրոպացիները ստիպված լինեն ամերիկյան սոցցանցերի այլընտրանք որոնել։ Տնտեսական ապագլոբալիզացիայի ծիլերը ծակում են հաստատված միջազգային կապերի ասֆալտը։

Այն երկրների համար, որոնց ներկա գլոբալիզացված տնտեսական համակարգը ձեռնտու չէ, սա անցյալի սխալներն ուղղելու և ապագայում իրենց համար ավելի հարմար դիրք ապահովելու վերջին հնարավորությունն է։