Բողոքի ակցիայի մասնակիցներից 48–ին ոստիկանություն են տարել. Նարեկ Մալյանը նրանց թվում է

Ակցիայի մասնակիցները որոշել էին Խոր Վիրապ–Երևան ավտոերթ անցկացնել արտակարգ դրության դեմ։ Նրանք համարում են, որ Հայաստանում երկարաձգվող արտակարգ դրությունը կեղծ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ոստիկանները Խոր վիրապից ոստիկանություն են տեղափոխել «Վետօ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ու բողոքի ակցիայի մի շարք մասնակիցների։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բողոքի ակցիայի մասնակիցներից 48–ին ոստիկանություն են տարել. Նարեկ Մալյանը նրանց թվում է

Ավելի վաղ Մալյանը հայտնել էր, որ արտակարգ դրության հերթական երկարացման օրը ավտոակցիա են սկսելու Խոր Վիրապից:

Բողոքի ակցիայի մասնակիցներից 48–ին ոստիկանություն են տարել. Նարեկ Մալյանը նրանց թվում է

«Խոր Վիրապից ոստիկանական բաժանմունքներ են տեղափոխվել 32 մարդ, Արտաշատից՝ 16», - տեղեկացրին ոստիկանությունից։

 

Մալյանին տեղափոխել են Արտաշատ քաղաքի ոստիկանության բաժին։ Այս պահին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում։

Ինչ է փոխվելու արտակարգ դրության 4-րդ ռեժիմի ընթացքում. գործադիրը նոր գործիքներ է փնտրում

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Կառավարությունն այսօր որոշեց 4-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, որը կտևի մինչև օգոստոսի 12–ը։