Սա զանգվածային բռնկման սկիզբն է. գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բացահայտում են արել

Պրոֆեսորի խոսքով՝ մեկ վարակակիրը կարող է 4 մարդու վարակել։ Սա նշանակում է, որ գործ ունենք վիրուսի զանգվածային բռնկման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ԴՆԹ-ի մուտացիայի հետևանքով կորոնավիրուսի նոր շտամը 30 տոկոսով ավելացրել է վարակվելու հավանականությունը։ South China Morning Post-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն է արել կորոնավիրուսի հարցերով Հոնկոնգի կառավարության խորհրդական, փորձագետ, Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցի դեկան Գաբրիել Լեունգը։

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 13 միլիոնին. նոր տվյալներ

«Սա զանգվածային բռնկման սկիզբն է, որի նմանը մենք երբեք չենք տեսել»,- հայտարարել է Լեունգը՝ նախազգուշացնելով, որ Հոնկոնգը «ոտք է դնում» առողջապահության համակարգի համար դժվարին, ճգնաժամային նոր փուլ։

Պրոֆեսորի խոսքով՝ 1 վարակակիրը կարող է 4 մարդու վարակել, ինչը նշանակում է, որ վիրուսն ավելի վարակիչ է դարձել։ Լեունգը նշել է, որ նման եզրահանգման են եկել Հոնկոնգի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մարտին 1 վարակակիրը կարող էր 2-3 մարդու վարակել, ապա հիմա այս թիվն ավելացել է՝ հասնելով 4-ի։ Պրոֆեսորը նաև ընդգծել է, որ միաժամանակ որևէ գիտական հիմնավորում չկա, թե վիրուսն ավելի մահացու է դարձել։

Կորոնավիրուսով վարակվածներից ևս 8–ը մահացել են. ամենաերիտասարդը 37–ամյա տղամարդ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 577-ով և հասել 31 969-ի