Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Սեչենովի համալսարանի բժշկական մակաբուծաբանության, տրոպիկական և տրանսմիսսիվ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը նշել է, որ գլխավոր խնդիրը մարդու համար պատվաստանյութի անվտանգությունը հաստատելն էր ինչը և արել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Աշխարհում առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ հաջողությամբ փորձարկվել է կամավորների վրա։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սեչենովի համալսարանի տրանսլյացիոն բժշկության և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովը։

Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը

Նրա խոսքով՝ կամավորների առաջին խումբը դուրս կգրվի արդեն չորեքշաբթի՝ հուլիսի 15-ին, երկրորդ խումբը՝ հուլիսի 20-ին։

«Սեչենովի համալսարանն հաջողությամբ ավարտել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի փորձարկումը կամավորների վրա»,-պատմել է Տարասովը։

Ինչպես նշել է Սեչենովի համալսարանի բժշկական մակաբուծաբանության, տրոպիկական և տրանսմիսսիվ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը՝ գլխավոր խնդիրը մարդու համար պատվաստանյութի անվտանգությունը ցույց տալն էր, ինչը և արել են։

«Դեղերն արդեն կիրառում ենք, իսկ պատվաստանյութ գնելու համար քայլեր կսկսենք անել». Թորոսյան

Լուկաշևն ընդգծել է, որ կամավորներին բաժանել են երկու խմբի, առաջին խումբը պատվաստանյութի մեկ չափաբաժին է ստացել, երկրորդը՝ երկու։ Պատավաստանյութի ներարկմանը հաջորդած մի քանի օրվա ընթացքում կամավորների մոտ որևէ բացասական ռեակցիա չի նկատվել, բացի մարմնի ջերմաստիճանի բարձրացումից, նրանք բոլորն իրենց հիանալի են զգում։

Ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է ԱՀԿ-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։