Մեծամորի «վենետիկյան» ճանապարհը. 20 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։ Տուժածներ չկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հորդառատ անձրևներն արդեն որերորդ անգամ է՝ փրկարարներին «ստիպում են» անձրևաջրերի մեջ հայտնված արգելափակումից դուրս բերել տասնյակ ավտոմեքենաներ։ Հերթական դեպքը արձանագրվել է երեկ։

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. տուժածներից 2-ի վիճակը ծանր է

ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հուլիսի 11-ին՝ ժամը 21:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել

Փրկարարներին հաջողվել է արգելափակումից դուրս բերել մոտ 20 ավտոմեքենա։ Այնուհետև նրանք սահմանազատել են ջրալցված տարածքը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ տուժածներ չկան: