Հոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայի, ամուսնու և դստեր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 

Ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվել էր դերասանուհու սկեսրայրը՝ Բոլիվուդի ամենաճանաչված դերասաններից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուս է ախտորոշվել հոլիվուդյան հայտնի դերասանուհի Այշվարիա Ռայի, նրա ամուսնու՝ հնդիկ դերասան, ռեժիսոր Աբհիշեկ Բաչչանի և նրանց 8-ամյա դստեր՝ Արադհյայի մոտ։  Լուրը Twitter-ի իր էջում հայտնել է դերասանուհու ամուսինը։

«Այշվարիայի և Արադհյայի մոտ ևս կորոնավիրուսի թեստավորումը դրական արդյուն է տվել։ Նրանք կարանտինը կանցկանցնեն տանը։ Մեր ընտանիքի մյուս անդամների, նրանց թվում մորս թեստավորման պատասխանը բացասական է եղել։ Շնորհակալ ենք բոլորիդ բարեմաղթանքների և աղոթքների համար»,- գրել է նա։

Սա զանգվածային բռնկման սկիզբն է. գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բացահայտում են արել

Ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել Այշվարիայի սկեսրայրի՝ Բոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկի՝ Ամիտաբհա Բաչչանի մոտ։ Նա հոսպիտալացվել էր։ Դերասանը կոչ էր արել բոլոր նրանց, ովքեր շփվել են իրենց ընտանիքի հետ, անհապաղ թեստավորվել։ 77-ամյա դերասանը 15 անգամ արժանացել է Filmfare Awards։ Սա հնդկական կինոինդուստրիայի ամենահեղինակավոր և ամենահին մրցանակն է։

Ինչ վերաբերում է Այշվարիա Ռային, նա համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանանցի մեկը։ 1994 թվականին հաղթել է «Միս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Նա նաև հայտնի դերասանուհի է Հոլիվուդում և Բոլիվուդում. նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը