Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար

Ֆուտբոլիստը և իր ընկերը սպասում են իրենց առաջնեկին, որը լույս աշխարհ կգա մոտ 4 ամսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik.Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի անդամ Նենսի Ավեսյանը հղի է։ Լուրը ֆուտբոլիստը հայտնել է Instargram-ի իր էջում և ընկերոջ հետ լուսանկար հրապարակել։

«Մենք երեխա ենք ունենալու։ Մեզ այնքան օրհնված ենք զգում։ Անհամբեր սպասում ենք նոյեմբերին»,- գրել է Նենսին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ամերիկահայ ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանն առաջին անգամ խաղացել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի հավաքականի հետ և գրանցել 0:1 և 1:1 հաշիվները: Այնուամենայնիվ, պարտությունն ու ոչ ոքին չեն վրդովեցրել  երկրպագուներին։ Նրանք 2019 թվականից ուզում էին հայ գեղեցկուհի Նենսիին տեսնել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում, և դա արդեն իրականություն է:

Մարտի 8-ին Նենսին լուսանկար էր հրապարակել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի հետ և շնորհավորել կանանց միջազգային տոնի առիթով։