ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik.Հայաստանից Ռուսաստան ևս երկու չվերթ կկայանա, մեկը` Սոչիի ուղղությամբ, մյուսը` Եկատերինբուրգի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
Երևան–Սոչի թռիչքը նախատեսված է հուլիսի 17-ին, իսկ Երևան–Եկատերինբուրգը` հուլիսի 19-ին։ Երկու չվերթերի ժամերն էլ դեռ ճշտվում են։
Երևան–Սոչի չվերթից կարող են օգտվել միայն Կրասնոդարի երկրամասի, Ադիգեայի Հանրապետության, Վորոնեժի մարզի, Ռոստովի մարզի, Կալմիկիայի Հանրապետության, Ստավրոպոլի երկրամասի, Աստրախանի մարզի, Վոլգոգրադի մարզի, Կարաչայ-Չերքեզական Հանրապետության, Ղրիմի Հանրապետության, Սևաստոպոլի բնակիչները։
Երևան–Եկատերինբուրգ չվերթը նախատեսված է Սվերդլովսկի մարզի, Չելյաբինսկի մարզի, Կուրգանի մարզի, Տյումենի մարզի, Պերմի երկրամասի, Բաշկորտոստանի Հանրապետության, Խանտի Մանսիսկի ինքնավար շրջանի, Կոմի Հանրապետության, Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի բնակիչների համար:
Չվերթերին պետք է գրանցվել այստեղ։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։