Պետերբուրգում տղամարդը ներխուժել է բանկ, կրակ բացել ու խոշոր գումար հափշտակել

Տղամարդը ֆինանսավարկային կազմակերպության մասնաճյուղ է ներխուժել բժշկական դիմակով։ Սոցցանցերում արդեն հրապարակվել է ենթադրյալ կողոպտիչի լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Զինված տղամարդը ներխուժել է Պետերբուրգի բանկերից մեկը, կրակ բացել և 4 մլն ռուբլի հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է Ներքին գործերի նախարարության` Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գծով գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Ինքնաթիռում «անձրև» է եկել, «Ռոսիա» ավիաընկերությունը պարզում է պատճառը. տեսանյութ

Միջադեպը տեղի է ունեցել Վետերանների պողոտայում գտնվող մասնաճյուղում։ Ոստիկանությունը ժամը 16.50–ի սահմաններում է ահազանգ ստացել, որ զինված կողոպտիչ է ներխուժել հաստատություն։

Առանց դիմակի, խմած ու բորբոքված. ինչ է եղել իրականում Ստեփանավանում

«Անհայտ անձը ատրճանակի նմանվող առարկայից մեկ կրակոց է արձակել, որից հետո նշված առարկայով սպառնացել է հաստատության աշխատակցին և հափշտակել շուրջ 4 մլն ռուբլի», – նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Mash տելեգրամ ալիքն էլ հայտնում է, որ տղամարդու հասակը մոտավորապես 1.70 սմ է եղել, հագին` նարնջագույն գծավոր գլխանոցով բլուզ։

Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Հարձակվողի ինքնությունը պարզվում է։

Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել