ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների և սողանքների հետևանքով մեկ շաբաթում 66 մարդ է մահացել, 16-ին չեն կարողանում գտնել։ Տեղեկությունը հայտնում է NHK հեռուստաալիքը։
Կյուսյու կղզու շրջանում անձրևներն արդեն մեկ շաբաթ է` չեն դադարում։ Վտանգն ավելի մեծ է հատկապես այն վայրերում, որտեղ վնասվել են պատնեշները։
Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ
Նախարարության հաշվարկներով` գյուղատնտեսությանը, անտառային և ձկնային տնտեսությանը հասցված վնասը հասել է 11,7 մլրդ իենի (109 մլն դոլար):
Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ
Ամենից շատ տուժել է Կումամոտոյի պրեֆեկտուրան, որտեղ մոտ վեց հազար շենք է վնասվել։
11 պրեֆեկտուրաներում ավելի քան 12 հազար տներ ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են: