ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արդեն երրորդ օրն է, ինչ հրշեջները չեն կարողանում մարել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 6 միավոր հատուկ տեխնիկա։
Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում մոտ 4 հա տարածքում: Ընդհանուր առմամբ արդեն օգտագործվել է շուրջ 314 տոննա ջուր: Բայց հրդեհը մարել չի հաջողվում:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն աղբավայրում բռնկված հրդեհի մասին ահազանգը ստացել էր հուլիսի 9-ին` ժամը 20։05-ին:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հաստատել էր հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչը։
Հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին հրշեջներին հաջողվել էր մեկուսացնել հրդեհը։ Բայց աղբավայրի 4 հա տարածքում կուտակած աղբը շարունակում է այրվել:
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կայծակի հարվածից մարդ է մահացել
Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են բաց այրումից ստացվող ջերմոցային գազերը:
Նուբարաշենի աղբավայրում կուտակված աղբը չի տեսակավորվում ու չի վերամշակվում, թեև տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր են ներկայացվել:
Գիտական հաշվարկների համաձայն` Երևանի ամեն բնակչի հաշվով աղբավայրում տարեկան ավելանում է 0.2 տոննա աղբ կամ օրական 0.6 կգ:
Երևանում ընկերության տնօրենը գազային ատրճանակով կրակել է իր հետ վիճող տղամարդու աչքին