Հայկական գորգը ռեկորդային գնով է վաճառվել Ֆրանսիայում

Ավելի քան 300 տարվա ընթացքում գորգը նորոգման կարիք գրեթե չի ունեցել և այնքան խնամքով է պահվել, որ վրան անգամ ցեցի հետքեր չեն եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. XVII դարի հայկական գորգը Ֆրանսիայի Ռուան քաղաքի աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։ Տեղեկությունը հայտնում է Paris-Normandie–ն։

Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցն աճուրդում վաճառվել է 104 հազար դոլարով

Միջին չափի (2.50х1.60) գորգը վաճառքի է դրվել մեկնարկային 5 հազար եվրոյով, բայց վաճառվել է 100 հազարով։ Եվս մի քանի հին գորգեր վաճառվել են 30 և 80 հազարով։

Ալեքսիս Օհանյանի հպարտությունը․ ամերիկահայ միլիոնատերն աշխատասենյակում հայկական գորգ ունի

Ավելի քան 300 տարվա ընթացքում այս և մյուս գորգերը ո՛չ նորոգման կարիք են ունեցել, ո՛չ էլ ներկելու, թեև դրանք գործելիս բուսական ներկեր են օգտագործվել (բնականաբար այն ժամանակ սինթետիկ ներկեր չկային)։ Աճուրդավար Դելֆինա Ֆրեմո–Լեժենն ընդգծել է` գորգերն այնքան լավ են պահվել, որ նույնիսկ ցեցերի ձեռքը չեն ընկել։

«Նման գտածո տարին մեկ է լինում», – ասել է նա։

Հայկական գորգի ծագման շրջանն ու նախկին տերերի անունները չեն հրապարակվում։

Այվազովսկու կտավը ռեկորդային գնով է վաճառվել