ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որով ԱՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է։
Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակ էր հայտարարվել 2020 թվականի ապրիլի 12-ից մինչև հուլիսի 11-ը:
Նախագահի նոր հրամանագրով այն երկարաձգվել է ևս 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Նշենք, որ վերջին 1 օրում Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել: Հուլիսի 11-ի դրությամբ ընդհանուր հաստատված դեպքերի քանակը 146 է:
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում
Այս պահին մեկուսացված է 84 մարդ, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկինը՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2639 թեստավորում:
489 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 31 392-ի