Արցախի ՊՆ–ն հերքում է ադրբեջանցիների տարածած լուրը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայրենական լրատվամիջոցներին կոչ է անում ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական armiya.az կայքն այսօր՝ հուլիսի 11-ին, հերթական ապատեղեկատվությունն է տարածել, ըստ որի` հուլիսի 2-ին Արցախում տեղակայված «1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա»:

102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան մեջ կրիմինալ տարրեր չկան. ՌԴ դեսպանատուն

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տվյալ կայքը ստեղծման օրվանից զբաղվում է հայկական զինված ուժերում և մասնավորապես Արցախի պաշտպանության բանակում տեղ գտնող «մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին» մտացածին տեղեկությունների հրապարակմամբ:

Արցախի ՊՆ–ն վստահեցնում է, որ նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Գերատեսչությունը կոչ է անում հայրենական լրատվամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից:

Զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47 %-ով նվազել են. դատախազ