Ադրբեջանը շարունակում է կրակել Արցախի ուղղությամբ. քանի՞ կրակոց է հնչել շփման գծում

Հակառակորդը նախորդ շաբաթվա համեմատ քչացրել է կրակոցների թիվն ու հրադադարի ռեժիմի խախտումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1800 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 200 անգամ ու հայ դիրքապահների ուղղությամբ արձակել շուրջ 2000 կրակոց։

Արցախի ՊՆ–ն հերքում է ադրբեջանցիների տարածած լուրը