Երևանում տղամարդը նետվել է Կիևյան կամրջից

Դեպքի վայր մեկնած փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանում ինքնասպանություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում: Փրկարարները գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։