Ռուսաստանի ավելի քան 2 հազար քաղաքացի Հայաստանից հայրենիք է վերադարձել. դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու գործընթացը շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի –Sputnik. Սահմանները փակվելուց հետո Հայաստանից Ռուսաստան է մեկնել ՌԴ 2321 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Առաջիկա օրերին 4 չվերթ է նախատեսված Ռուսաստանից ու Բելառուսից

Նշվում է, որ ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հերթական չվերթը կայացել է հուլիսի 9-ին։ S7 Airlines ավիաընկերության ինքնաթիռը Երևան–Մոսկվա չվերթով տարել է 154 քաղաքացի։

 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորների գրանցման և նստեցման աշխատանքների համակարգումն իրականացնում են դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները։

Ամեն ինչ իրականացվում է ՀՀ պարետատան սահմանած անվտանգության միջոցառումների պահպանմամբ։

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։

Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ վաճառքի սկզբունքով հնարավոր կլինի գնել