ՌԴ–ում պացիետների հանդեպ սեռական բռնություն գործած հայ բժիշկը դատապարտվեց ազատազրկման

Բժիշկ Արմեն Հովհաննիսյանին նաև արգելել են 6 տարի շարունակ բժշկական գործունեություն ծավալել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ռուսական դատարանը մեղավոր ճանաչեց ազգությամբ  հայ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արմեն Հովհաննիսյանին անզգայացման տակ գտնվող պացիենտների նկատմամբ սեռական բնություն կիրառելու համար։ Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է vesti.ru-ն։

Երևանում 35-ամյա իրանցին սեքսուալ բռնի գործողություններ է կատարել 2 տղայի նկատմամբ

Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել պացիենտների նկատմամբ սեռական բռնի գործողություններ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի` նա օգտվել է նրանց անօգնական վիճակից և անօրինական գործողությունների դիմել։ Բժիշկը մեղքը չի ընդունում։

Բացի տաս տարվա ազատազրկումից, դատարանը արգելել է նրան բժշկությամբ զբաղվել ևս 6 տարի։

Նշենք, որ Արմեն Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգի բժշկական կենտրոններից մեկում էր աշխատում։ Նա 35 տարվա աշխատանքային փորձ ունի։ Ըստ մեղադրանքի նրա զոհերն են եղել են 1997, 2001, 2002 թվականներին ծնված աղջիկները, որոնք դեռ ուշքի եկած չեն եղել վիրահատական թմրեցումից։

«Ոնց թե դու իմ շանը զարկես...». Երևանում գարեջրի շշերով կռիվ ու դանակահարություն է եղել

2018 թվականի դեկտեմբերին ոստիկանություն էր դիմել 32 տարեկան մի կին, որը հայտնել էր բժիշկ Արմեն Հովհաննիսյանի կողմից իր 15-ամյա աղջկա նկատմամբ իրականցված անառակաբարո գործողությունների մասին։ Հարուցվել էր քրեական գործ։