Կրքոտ լուսանկար Մարիաննայից. Իվետա Մուկուչյանի քույրը ցուցադրել է հատուկ դաջվածքը

Բոլիվուդյան ոճաբանը գայթակղիչ լուսանկարի հետ մեկտեղ բաժանորդներին է ներկայացրել իր մտքերն այն մասին, թե ինչ է նշանակում իսկապես ինքդ քեզ սիրելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի –Sputnik. Հայտնի ոճաբան և դիմահարդար, փոփ–երգչուհի Իվետա Մուկուչյանի հարազատ քույրը` Մարիաննա Մուկուչյանը, Instagram–ի իր էջում բավական գայթակղիչ լուսանկար է հրապարակել։

Մերկ աղջիկը կեցվածք է ընդունել հայելու առաջ` ցուցադրելով մեջքի խորհրդավոր դաջվածքը։ Բայց լուսանկարն ամենևին էլ գռեհիկ չէ։

«Երբ մարդկանց հետ խոսում ես ինքդ քո հանդեպ սիրո մասին, նրանք ասում են, որ սիրում են իրենց։ Միևնույն ժամանակ, երբ դու լսում ես`ինչպես են իրենք խոսում իրենց մասին, հակառակ տպավորությունն ես ստանում», – գրել  է նա։

«Ճանապարհորդություն փոքրիկ ավազակի հետ». Իվետա Մուկուչյանը գերել է իր նոր տեսքով

Մարիաննան կարծում է, որ ինքդ քեզ սիրել նշանակում է ընդունել քեզ ամբողջությամբ` թերություններով հանդերձ։ Չէ՞ որ դրանցից ևս ձևավորվում է անհատականությունը։

Բաժանորդները շռայլ հաճոյախոսություններ են արել նրա հասցեին. «Հիասքանչ է։ Գեղեցկուհի։ Այդ խոսքերը հոգուն են կպնում։ Շնորհակալություն սիրո համար»։

«Շատ սեքսուալ ես»․ Իվետա Մուկուչյանը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել

Հիշեցնենք, որ Մարիաննա Մուկուչյանը պահանջված ոճաբան ու դիմահարդար է։ Նա աշխատում է Բոլիվուդում և համագործակցում համաշխարհային մեծության այնպիսի աստղերի հետ, ինչպես Այշվարիա Ռայը և Պրիանկա Չոպրան։