Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

Երկրորդ նախագահն իր աջակիցների հետ քննարկել է տնտեսական խնդիրներ ու Ղարաբաղյան հակամարտության գործընթացը։ Նա խոսել է իր մտահոգությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Իշխանությունները պատրաստ չեն լսել որևէ մեկին, հատկապես ընդդիմադիրներին։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր համախոհների և աջակիցների հետ հեռավար հանդիպմանը։

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազների միջնորդությունը

Նա նշել է, որ այժմ չի կարող ազդեցություն ունենալ տնտեսական քաղաքականության վրա, քանի որ դա կարելի է անել միայն կառավարության շրջանակներում լինելով։ Այս համատեքստում Քոչարյանն ընդգծել է, որ իրավիճակի ու նրա տնտեսական հետևանքների պատասխանատուն գործադիր իշխանությունն է։ Նա ընդգծել է, որ կփորձի ճանապարհ ցույց տալ և ուղղորդել իշխանություններին իր քննադատությամբ։

«Սա շատ փոքր հնարավորություն է հատկապես մի իշխանության օրոք, երբ իրենք պատրաստ չեն լսել որևէ մեկին, հատկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող փորձագետներին, մասնագետներին, տնտեսագետներին, քաղաքական գործիչներին»,-ասել է Քոչարյանը։

Նա նաև ընդգծել է, որ մտահոգություններ ունի Ղարաբաղյան հարցի շուրջ։ Ըստ ՀՀ 2–րդ նախագահի այնպիսի տպավորություն է, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ չի ընթանում։  Երկրորդ նախագահը խոստացել է շուտով ավելի մանրամասն խոսել այս մասին։

«Առագաստի» սպանության գործը 19 տարի անց վերաբացվել է. Քոչարյանի նախկին թիկնապահը կդատվի՞

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Փաշինյան-Քոչարյան հանդիպումը դատարանում հետաձգվում է մինչև սեպտեմբեր

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։