ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Գլխավոր դատախազի 57-ամյա տեղակալն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նա թոշակի կանցնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

«Հարությունյանը դիմում է գրել կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,– Sputnik Արմենիային ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հարությունյանը դատախազի տեղակալ էր նշանակվել 2015 թվականի հունվարի 13-ին։ Նա 57 տարեկան է, ունի արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. պաշտոնյա կանանց թիվն ավելացավ