ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մեկ օրում Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 33 մեքենա, որոնցից երեքի վարորդները կեսգիշերային մրցավազք են իրականացրել մայրաքաղաքի փողոցներում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նրանք անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել են վթարային իրավիճակներ։ Մեքենաներից մեկի վարորդը սթափ չէր», - նշված է հաղորդագրության մեջ։
Դեղատների կանաչ խաչերն այլևս չեն շփոթեցնի վարորդներին. դրանցով կզբաղվի տեսչական մարմինը
Հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ Հայտնաբերվել են տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Ճանապարհային ոստիկանությանը զգուշացնում է, որ ուժեղացված ծառայությունները պարբերաբար են իրականացվելու։