Աշխարհում գործընթացները դանդաղել են, բայց ԱՄՆ–ին դեռ հետաքրքրում է Հայաստանը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի հետևանքներին, կիբեռանվտանգության հարցերին և երկկողմանի համագործակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, քննարկել ներդրումների գրավման հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Նախարար Արշակյանն անդրադարձել է Covid-19 համավարակի հետևանքով Հայաստանում և ԱՄՆ-ում ծագած մարտահրավերներին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։

Իր հերթին Թրեյսին նշել է, որ չնայած աշխարհում գործընթացները դանդաղել են և ակտիվ ներդրումներն էականորեն նվազել, սակայն ԱՄՆ–ն շարունակում են հետաքրքրված լինել Հայաստանում ներդրումների իրականացմամբ: Դեսպանը բարձր է գնահատել այն, որ Հայաստանն իր բարձր տեխնոլոգիական առաջընթացն կապում է գիտելիքի և կրթության հետ՝ մատնանշելով փորձագետների ներգրավման հնարավորությունների զարգացումը։

Ըստ Արշակյանի` ԱՄՆ Սիլիկոնյան հովիտը հանդիսանում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համագործակցության գլխավոր ուղղություններից մեկը։ Նա հայտնել է, որ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 45 մասնակիցներ կայցելեն Սիլիկոնյան հովիտ՝ ներդրումների ներգրավման և Դրեյփերի համալսարանում գործարար փորձառության ձեռքբերման նպատակով:

Ղազախստանյան բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով ու նավթամթերքի շուկայով

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կիբեռանվտագության և նորագույն 5G ծածկույթով պայմանավորված ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին, ամերիկյան PayPal-ի, Youtube-ի և Google-ի՝ հայաստանյան շուկայում հանդես գալու հիմնախնդիրներին:

Կողմերը բարձր են գնահատել տեխնոլոգիական արդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքները և պայմանավորվածություններ ձեռք բերել փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ:

Ցինկեր. Իսրայելը կարող է հետաքրքրված լինել հայկական ՏՏ ոլորտով