ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների արդյունքները վկայում են կամավորների մոտ իմունիտետի ձևավորման մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կամավոր զինծառայողների վրա փորձարկումները սկսվել են հունիսի 18-ին։ Նրանցից 9-ին ներարկել են պատվաստանյութի մեկական, մյուս 9-ին` երկուական բաղադրիչ։ Հունիսի 23-ին պատվաստանյութը ներարկել են ևս 20 կամավորի։
Կամավորների առաջին խումբը հետազոտություններից հետո՝ հուլիսի 15-ին, դուրս կգրվի։
Փորձարկումների մասնակիցները իրենց լավ են զգում, բացասական ռեակցիաներ կամ անցանկալի երևույթներ չեն արձանագրվել։
Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու