Սկանդալ Ադրբեջանում. Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը

Մեկ շաբաթ առաջ պետական ​​անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել Արտաքին գործերի նախարարությունում: Արդյունքում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել: Ըստ ՊԱԾ-ի՝ վարչության որոշ աշխատակիցներ դիտավորությամբ չարաշահել են լիազորությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը ԱԳՆ-ում տեղի ունեցած զարգացումների ֆոնին, բայց արձագանքել է բարձրաստիճան պաշտոնյաների ռեզոնանսային ձերբակալություններին: «Уникал» կայքին տված հարցազրույցում Մամեդյարովը նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար:

«Ես չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ դա նախաքննական գաղտնիք է պարունակում: Իմ հայտարարությունները կարող են ազդել քննության ընթացքի վրա: Ինչ մնում է ձերբակալություններին, ապա ես ցավում եմ», - ասել Մամեդյարովը՝ հրաժարվելով մեկնաբանել իր հավանական հրաժարականի մասին խոսակցությունները:

Մեկ շաբաթ առաջ պետական ​​անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել Արտաքին գործերի նախարարությունում: Արդյունքում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել: Ըստ ՊԱԾ-ի՝ վարչության որոշ աշխատակիցներ դիտավորությամբ չարաշահել են լիազորությունները:

Միևնույն ժամանակ, ընդամենը մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ`Ֆայիկ Բաղիրովը և Իլգար Ալիևը:

Պաշտոնյաները ձերբակալվել են ավելի վաղ ձերբակալված Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա: