Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Հատկացված գումարով հայաստանյան ընկերություններից ձեռք կբերվեն 3 PRC թեստավորման սարք և 100 հիվանդանոցային մոնիտոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«200 000 եվրո է Հայաստանին տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։ Հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC թեստավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն»,– նշված է հաղորդագրության մեջ։


ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։

Նշենք, որ Նիդեռլանդների արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի էլ որոշվել է, թե ինչի վրա է ծախսվելու գումարը։