ՌԱԴԻՈ

Չնայած պայքարի առաջընթացին՝ կոռուպցիան մեր իրականությունից չի վերացել. Հարությունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանձնաժողովի գործունեությանը, հետագա անելիքներին, ինչպես նաև բացահայտումներին: 
Sputnik
Չնայած պայքարի առաջընթացին՝ կոռուպցիան մեր իրականությունից չի վերացել. Հարությունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի փոխանցմամբ՝ հնաձնաժողովը հնարավորություն է տվել ավելի մանրամասն և հիմնավորված տվյալներ ներկայացնել գույքի ու եկամուտների վերաբերյալ, և եթե դա հնարավոր է դիտարկել որպես նաև առաջիկայում պատասխանատվության տեսանկյունից անձանց վարքագծի փոփոխություն, ապա սա փոքր, բայց նշմարելի փոփոխություն է: Իսկ երկարաժամկետ կտրվածքով Հարությունյանը կարևորում է պաշտոնատար անձանց բարեվարքության հետագա ստուգումը, հատկապես ապագայում պաշտոնի հավակնող թեկնածուների վարքագծի ստուգումը: 

ԱՄՆ–ն կօգնի Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ. Պետդեպը հատուկ խորհրդական կվարձի

«Պետբյուջեով հանձնաժողովին փոխանցված միջոցները բավարար գնահատել հնարավոր չէ, բայց հանձնաժողովն առաջիկայում ինքն արդեն գործունեության ամբողջական ծրագրից  բխող բյուջետային հայտի ուղղությամբ աշխատանքներ է տանում, որպեսզի ստանա և ապահովված լինի նյութական բոլոր ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են մեծ և լիածավալ մանդտի իրականացման համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ 2018թ-ի հեղափոխությունից հետո լրիվ նոր օրակարգ ձևավորած և մեծ հավակնություններ ունեցող իշխանության համար, որը գտնում է, որ կոռուպցիան իսկապես պետք է բացառվի պետական կառավարման համակարգում, աջակցությունը ԱՄՆ-ից ու Եվրամիությունից նախօրոք պլանավորվել և իրականացվում է, հետևաբար, ներկայացվող օժանդակությունը բավականին արժեքավոր է ճիշտ քաղաքականություն մշակելու առումով և պրակտիկայում ճիշտ գործողություններ իրականացնելու տեսանկյունից: 

Խորհրդակցություն կառավարությունում. Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցեր են քննարկվել

Հարությունյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման հարցում արդեն իսկ ստացել է արտասահմանյան գործընկերների խորհրդատվական աջակցությունը: Նրա հավաստմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ընկալումներում գրանցվել է էական առաջընթաց, սակայն դեռևս բավարար չէ արձանագրելու, որ կոռուպցիան արդեն վերացած է մեր իրականությունից, հենց դրա համար էլ պետությունը համառորն շարունակում է ջանքեր ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում՝ պլանավորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, առաջիկայում ձևավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև մասնագիտակցված հակակոռուպցիոն դատարանների աշխատանքները:

Սողոմոնյան. «Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գործընթացն ամբողջությամբ քաղաքականացված է»

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է հատուկ մասնագետ վարձել, որը Հայաստանի իշխանությանը խորհրդատվություն կտրամադրի իրավապահ ոլորտում բարեփոխումների մշակման և հակակոռուպցիոն ծրագրերի իրագործման վերաբերյալ։