Ողբերգական վթար Շիրակի մարզում. երիտասարդ վարորդներից մեկը տեղում մահացել է

Վթարը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կիլոմետրում։ Բախվել են Mercedes E և Honda Fit մակնիշների ավտոմեքենաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Երևան– Գյումրի ավտոճանապարհին երեկ` հուլիսի 8–ին, բախվել են Mercedes E և Honda Fit մեքենաները։ Վերջինի 29–ամյա վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Վիրահատված քաղաքացուն Կապանից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Վթարը տեղի է ունեցել Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին բախվել են Mercedes E (վարորդ՝ Ավետիք Մ․, ծնված 1980 թ.) և Honda Fit (վարորդ՝ Հայկ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հայկ Մ․-ն տեղում մահացել է, իսկ Ավետիք Մ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով