Մաթեմատիկայի քննության արդյունքներն օնլայն չեն հրապարակվի

Դիմորդները պետք է քննական կենտրոններ գնան՝ իրենց քննության պատասխաններն իմանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները օնլայն չեն հրապարակվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը։

«Բավականին լավ է կազմակերպված». նախարարը ներկայացրել է քննության ընթացքը. տեսանյութ

«Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները», - ասված է ԳԹԿ-ի հաղորդագրությունում։

Դիմորդները պետք է քննական կենտրոններ գնան՝ իրենց քննության պատասխաններն իմանալու համար։ Նրանց գնահատականները փակցված կլինեն կենտրոններում։ ԳԹԿ-ն խոստանում է կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի դարձնել նաև համացանցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին 5412 դիմորդ ամբողջ Հայաստանի տարածքում հանձնել էին մաթեմատիկայի միասնական քննություն։ Հուլիսի 2-ին տեղի է ունեցել օտար լեզուների քննությունը, հուլիսի 4-ին «Հայոց պատմության», «Աշխարհագրության», «Քիմիա» առարկաներինը, իսկ հուլիսի 8-ին դիմորդները հանձնել են «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», «Կենսաբանություն» և «Ֆիզիկա» առարկաները։

Մուտքը` առանց ջերմության. ինչպես Երևանում անցավ միասնական քննությունների առաջին օրը