Կորոնավիրուսը չի խանգարի․ Երևանում 18-օրյա առցանց երաժշտական փառատոն կանցկացվի

Մոտ երկու տասնյակ սիմֆոնիկ և կամերային համերգներ կլինեն, մենակատարները հանրահայտ ստեղծագործություններ կնվագեն, բոլորի ելույթները կտեսաձայնագրվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հուլիսի 10-28-ը Երևանում կկայանա «Music 20» առցանց միջազգային փառատոնը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի շրջանակում 19 սիմֆոնիկ և կամերային համերգ տեղի կունենա, ավելի քան 20 մենակատար հանդես կգան հանրահայտ դասական ստեղծագործություններով։ Նրանց բոլորի ելույթները տեսաձայնագրվելու են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մաշա Մնջոյանն ավստրալացիներին գերեց հայերեն երգելով և «Ձայնի» հաջորդ փուլում է. տեսանյութ

Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնեց, որ, չնայած կորոնավիրուսի պատճառով այլ երկրներում միջոցառումները հանված են, Հայաստանում կարողանում են մեծամասշտաբ միջոցառում կազմակերպել` անվտանգության բոլոր կանոնները պահելով։

Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

«Հուսով եմ, որ բոլորը կոգևորվեն այս փառատոնից: Մենք բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ կարողացանք սա կազմակերպել», - ասաց Ղազարյանը։

Սմբատյանի խոսքով՝ ամեն օր տարբեր դիրիժորներ կլինեն, տարբեր մենակատարներ և տարբեր երաժշտություն:

«Աշխարհում չկա որեւէ այլ փառատոն, որը մեկնարկում է այսքան խիտ ծրագրով և այսքան հանրահայտ արտիստներով», - նշեց Սմբատյանը։

Երևանի ռուսական թատրոնը բաց հարթակների համար նախատեսված ներկայացումներ է բեմադրում

Փառատոնին մասնակցելու են հայտնի երաժիշտներ Գլորիա Քամփաները, Վերոնիկա Ջովեան, Մարիուս Ստրավինսկին, Իգոր Ֆյոդորովը, Նիկիտա Մնդոյանցը, Հայկ Մելիքյանը, Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Յաբլոնսկին, Գևորգ Հակոբյանը և այլք։

Սունդուկյանի անվան թատրոնին 120 մլն դրամ է տրամադրվել. ինչ խնդիր կլուծվի թատրոնում

Փառատոնի հովանավորն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։