ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հայտնի արտիստ Ելենա Ստեպանենկոն շարունակում է ձգձգել նախկին ամուսնու՝ Եվգենի Պետրոսյանի հետ ունեցվածքի բաժանման գործընթացը։ Ռուսաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը։
Փաստաբանը նշել է՝ ի սկզբանե հասկանալի էր, որ գործընթացը ձգձգվելու է․կողմերը մինչ այժմ չեն կարողանում պայմանավորվել ու դրանում մեղավոր է Ստեպանենկոն, ոչ թե նրա հաճախորդը։ Նրա խոսքով՝ Ստեպանենկոն չի ուզում մինչդատական կարգով լուծել խնդիրը։
Այժմ նախկին ամուսինների ունեցվածքի գնահատում է իրականացվում։ Մասնավորապես հայտնի է, որ զույգն անշարժ գույքի մի քանի օբյեկտ ունի, նաև հազվագյուտ գրքեր, արվեստի գործեր և արժեքավոր այլ իրեր։
Գործընթացը վարում են դատի շրջանակում նշանակված փորձագետները։ Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշ քայլեր հետաձգվել են։
«Իհարկե, խելամիտ ժամկետ հասկացություն գոյություն ունի։ Սակայն հաշվի առնելով ունեցվածքի ծավալը, կարծում եմ` ամեն ինչ հենց խելամիտ ժամկետներում է ընթանում», - ասել է Ժորինը։
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ
Նա ընդգծել է, որ ուշադիր հետևում է գործընթացին, որպեսզի բաժանումն օրենքով տեղի ունենա։
Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվել են 2018 թվականին, սակայն նրանց` ունեցվածքը բաժանելու գործընթացը մինչ այժմ չի ավարտվել։ 2019 թվականի դեկտեմբերին Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։