Ինչպես չդառնալ «ֆիշինգի» զոհ. անձնական տվյալների արտահոսքի դեպքերն ավելացել են

Անձնական տվյալների արտահոսքի դեպքերը կանխելու համար, ըստ մասնագետի, գոյություն ունեն պարզ կանոններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Էլեկտրոնային փոստերի, սոցցանցերի միջոցով անձնական տվյալների արտահոսքի պատճառը ոչ թե տեխնիկական անվտանգության հետևանքով է, այլ ավելի շատ կազմակերպչական միջոցառումների թերի լինելու պատճառով։ Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։

Facebook-ում ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու փորձերը. ի՞նչ անել

Վերջին օրերին տեղեկատվական արտահոսքի մի քանի դեպքեր եղան` նախ կորոնավիրուսով վարկվածների տվյալները հրապարակվեցին, հետո արդեն ադրբեջանական կայքերը մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալները հրապարակեցին։

«Այս դեպքերում գործ ունենք «ֆիշինգի» հետ, այսինքն` հաքերները կեղծ նամակների միջոցով հասանելիություն են ստանում մարդկանց էլեկտրոնային կապի միջոցներին։ Հաքերները կարթը գցում են և սպասում իրենց զոհին, դրա համար էլ այս պրոցեսը կոչվում է «ֆիշինգ» ձկնորսություն»,–ասաց Հայրապետյանը, հավելելով, որ վերջին շրջանում ավելացել են անձնական տվյալների արտահոսքի դեպքերը։

Նրա խոսքով` անվտանգության կանոնները պահպանելու պարզ միջոց կա` կասկածելի նամակներին պետք չէ պատասխանել` նկար ներբեռնել, էլփոստի գաղտնաբառը փոխել և այլն։ Մասնագետը խորհուրդ է տալիս նաև կարևոր ինֆորմացիա չպահել էլեկտրոնային փոստերում։

«Վտանգավոր է»․ ադրբեջանցի հաքերները հասել են ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթղթերին

Իսկ եթե էլեկտրոնային նամակ եք ստանում բանկերից, ապա պետք է զանգել ու ճշտել` արդյո՞ք նամակն իսկապես բանկից են ուղարկել։

Հայրապետյանը հայտնեց, որ լինում են դեպքեր, որ գողանում են ինչ–որ մեկի ընկերների տվյալները, որպեսզի վերջում դուրս գան իրենց թիրախի վրա։ Նա կարծում է, որ իրազեկման խնդիր կա։

Ի դեպ, անձնական տվյալների արտահոսքը կարող է ինչպես տուգանքներ առաջացնել, այնպես էլ քրեաիրավական գնահատականի արժանանալ։

Անձնական տվյալների առնչությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն տարվա առաջին կիսամյակում 15 դեպքով վարույթ է հարուցել։

Ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով վարակված հայաստանցիների անձնական տվյալները