ՀՀ–ում ծնված, «Դեդ» մականունով քրեական հեղինակությանը արտաքսել են Ուկրաինայից

«Դեդը» ստիպված կլինի նոր ծրագրեր մշակել, որովհետև նրա նկատմամբ 15 տարվա արգելք է սահմանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Դեդ» մականունով քրեական հեղինակությանը, որը ծնունդով Հայաստանից է, արտաքսել են Ուկրաինայից։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչու են բերման ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկուն

«Նրան բազմաթիվ անգամ ձերբակալել են միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար և հարկադրաբար վտարել Ուկրաինայի սահմաններից։ Չնայած արգելքին ՝ տղամարդը կրկին վերադարձել է Ուկրաինա։ Ոստիկանների ձեռքը չընկնելու համար նա երեք-չորս օրը մեկ փոխել է բնակության վայրը»,– հայտնում է գերատեսչությունը։

Ըստ ՆԳՆ–ի` տղամարդու ծրագրերը խափանել են Անդրկարպատյան մարզի ազգային ոստիկանության ռազմավարական հետաքննությունների վարչության օպերատիվ աշխատակիցները:

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ասատրյանին ծեծելու համար ստորացրել է Կոբա Կրասնոդարսկուն

2020 թվականի ապրիլի 28–ին քրեական հեղինակությանը ձերբակալել են, վարչական արձանագրություններ կազմել և տեղափոխել Նիկոլաևի մարզի Վոզնեսենսկի շրջանի դատարան: Դատարանը բավարարել է նրան ձերբակալելու և օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր պահման կետում վեց ամիս ժամկետով տեղափոխելու, այնուհետև արտաքսելու դիմումը:

Հուլիսի 8-ին «Դեդ» մականունով քրեական հեղինակությանը դատարանի որոշմամբ հարկադրաբար արտաքսել են Ուկրաինայից և արգելել են 15 տարի մուտք գործել երկրի տարածք։

Կիևում ձերբակալել են օրենքով գող Կամո Մոսկովսկիին