ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու նոր խորհրդական ունի: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հաղթանակ դատարկ տրիբունաների պայմաններում. Մխիթարյանը փայլեց «Ռոմայի» կազմում. տեսանյութ
ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական, իսկ ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական:
ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիմիդյանը հասարակական հիմունքներով է ստանձնելու խորհրդականի պաշտոնը, այսինքն՝ չի վարձատրվելու։
Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ի նախագահն է 2019-ի դեկտեմբերից։ Մինչ այդ ՀՖՖ-ն նախագահում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։